Ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տասնչորսերորդ տուրը: «Ալաշկերտը» հաղթեց «Շիրակին» (2:0), «Բանանցը»՝ «ՈՒլիսին» (5:1), «Փյունիկը»՝ «Միկային» (2:1): Միակ ոչ-ոքին գրանցվել է «Արարատ»-«Գանձասար» հանդիպումում՝ 2:2: «Ալաշկերտն» ունի 31, «Փյունիկը»՝ 29, «Գանձասարը»՝ 22 միավոր: Վերջին անհաջող խաղերից հետո «Շիրակն» արդեն հինգերորդ հորիզոնականում է: Գյումրեցիներն ունեն 21 միավոր:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ